28 Հունիսի 2011, 603 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 495-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 2-ի «Դպրոցականների 2011 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 495-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22-2 աղյուսակում նշված ճամբարների հետ կնքել ֆինանսավորման պայմանագրեր` ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի.
2) մինչև 2011 թվականի հունիսի 30-ը հաստատել մանկապատանեկան առողջարարական ճամբարներում դպրոցականների ամառային հանգստի կրթադաստիարակչական օրինակելի ծրագիր` նախատեսելով մարզառազմական, հայրենասիրական դաստիարակության միջոցառումներ:»: