Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2011, 602 - Ա

Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդի մասը՝ 2011 թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ։