Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2011, 596 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԱԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ մշակույթի օրերին նվիրված միջոցառումների պաշտոնական բացման արարողությանը և «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագրի ստորագրմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի՝ 2011 թվականի հունիսի 25-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապե-տություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գոր-ծառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցա-ռումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նա-խարարությանը նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված հյուրանոցային ծախսերը կատարվելու են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։