Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2011, 593 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 11-ի «Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալին տրվող հրահանգները հաստատելու մասին» N 327-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «լիազոր ներկայացուցչի տեղակալին» բառերը փոխարինել «լիազոր ներկայացուցչին» բառերով.
2) որոշման նախաբանից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին բանկի խորհրդում քվեարկելու համար տրվող հրահանգները` համաձայն հավելվածի:»
2. Որոշման հավելվածով հաստատված հրահանգների վերնագրում և 1-ին կետում «լիազոր ներկայացուցչի տեղակալին» բառերը փոխարինել «լիազոր ներկայացուցչին» բառերով: