21 Հունիսի 2011, 576 - Ա
Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին 2011 թվականի հունիսի 20-24-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն` Եվրոպական հարևանության և գործընկերության «ԹԱՅԵՔՍ» ծրագրի շրջանակներում «Փոքր և միջին համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման կառավարումը Եվրոպական միության անդամ պետություններում» խորագրով ճանաչողական այցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառ
նալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։