Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2011, 575 - Ա

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Միջուկային անվտանգության հարցերով ԱԷՄԳ-ի նախարարական համաժողովին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության նախաձեռնությամբ կայանալիք «Էներգիա բոլորի համարժամանակն է գործելու» խորագրով երկրորդ միջազգային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի՝ 2011 թվականի հունիսի 19-22-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի՝ սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 19-24-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: