Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2011, 574 - Ա

Ե. ԱՎԱԳՅԱՆԻ՝ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Քրեաիրավական ոլորտից դուրս դատախազների լիազորությունների հետ կապված փորձագետների խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ Ե. Ավագյանի՝ 2011 թվականի հունիսի 21-25-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: