Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2011, 563 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 15-րդ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ա. Պետրոսյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Դարբինյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված