20 Հունիսի 2011, 569 - Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Մշակութային բազմազանության արտահայտումների պահպանության և ներկայացցման մասին» կոնվենցիայի անդամ-պետությունների համաժողովի երրորդ նիստին մասնակցելու համար 2011 թվականի հունիսի 15-17-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի 35-րդ նիստի աշխատանքներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված «Խաչքարի արվեստը` հայկական սուրբ քարեր» խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 20-22-ը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի
«04. Մշակութային միջոցառումների իրականացում» Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։