20 Հունիսի 2011, 565 - Ա
Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻ ԵՎ Ա. ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առողջապահության բնագավառում հետագա համագործակցության զարգացման ծրագրերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ա. Տեր-Գրիգորյանի՝ 2011 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Քուշկյանի և Ա. Տեր-Գրիգորյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: