Վարչապետի որոշումներ

20 Հունիսի 2011, 564 - Ա

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Հարությունյանին 2011 թվականի հունիսի 21-23-ը գործուղել Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)` Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի Հայաստանի և Լեհաստանի համանախագահության ստանձնման արարողությանը մասնակցելու համար:
2. Կ. Հարությունյանի՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝
ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։