20 Հունիսի 2011, 562 - Ա
Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանին 2011 թվականի հունիսի 21-24-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)` «Կառավարությունկազմակերպություն արդյունավետ համագործակցություն» խորա
գրով աշխատանքային ժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Օրբելյանի` Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի` Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։