20 Հունիսի 2011, 561 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2011 թվականի հունիսի 24-27-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` Հայ մշակույթի օրերի միջոցառումների պաշտոնական բացման արարողությանը և «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թվականներին մշակութային համագործակցության մասին» ծրագրի ստորագրմանը մասնակցելու համար:
2. Հ. Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի
«04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից։
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված հյուրանոցային ծախսերը կատարվելու են Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մշակույթի նախարարության հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։