15 Հունիսի 2011, 546 - Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՏԻՐԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2011 թվականի հունիսի 17-20-ը գործուղել Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդի 13-րդ տարեկան և տնօրենների խորհրդի 83-րդ նիստերին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի՝ Տիրանա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի՝ Տիրանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։