Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2011, 536 - Ա

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, Ա. ԵՍԱՅԱՆԻ ԵՎ Ե. ԱՎԱԳՅԱՆԻ՝ ՇԱՆՀԱՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Եսայանի և Հայաստանի Հանրապե-տության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ Ե. Ավագնյանի՝ 2011 թվականի հուլիսի 2-8-ը Շանհայ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր