Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2011, 531 - Ա

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ` ԸՍՏ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 341-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ- 896 հրամանագրի 3-րդ կետը`
1. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմը` ըստ ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 14-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի N 141-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 341-Ա որոշումը:

Հավելված