22 Նոյեմբերի 2005, 904 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կազմավորման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ և գիտության ու մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց`
Լ. Վարդանյան - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի բիզնեսի կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր
Մ. Հարությունյան - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ս. Սարգսյան - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ
Վ. Օրդուխանյան - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ
Մ. Զալինյան - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի բնական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր
Լ. Ղալումյան - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր ֆինանսների ամբիոնի դոցենտ