13 Հունիսի 2011, 534 - Ա
Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ
Ս. Մկրտչյանին 2011 թվականի հունիսի 18-22-ը գործուղել Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն)՝ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների XVIII համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի XXIV նիստին մասնակցելու համար:
2. Մ. Մկրտչյանի և Ս. Մկրտչյանի՝ Դուշանբե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Մկրտչյանի՝ Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։