Վարչապետի որոշումներ

13 Հունիսի 2011, 533 - Ա

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԻՍՊՐԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության թվային տախոգրաֆների արտադրության ազգային բանալիներն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանի՝ 2011 թվականի հունիսի 7-9-ը Իսպրա (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանում թվային տախոգրաֆների համակարգի ներդրման համար պատասխանատու «Լեհական արժեթղերի արտադրման գործարան» ընկերության հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի՝ Իսպրա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր