13 Հունիսի 2011, 539 - Ա
Կ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով և 3-րդ կետով`
Ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու՝ Մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի օրակարգի կազմման աշխատանքում սխալ թույլ տալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները սահմանված ժամկետում չկատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն։