7 Դեկտեմբերի 2005, 961 - Ա
Գ. ԱՎԱԳՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Ավագյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Վ. Բարխուդարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Գ. Ավագյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: