6 Հունիսի 2011, 520 - Ա
Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ, Տ. ՕՀԱՆՅԱՆԻ, Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Դ. ՄԻՐԶՈՅԱՆԻ` ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպայի ընտրությունների կազմակերպիչների ընկերակցության 20-րդ հոբելյանական համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հ. Աբրահամյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տ. Օհանյանի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնական Հ. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Դ. Միրզոյանի՝ 2011 թվականի հունիսի 15-19-ը Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: