6 Հունիսի 2011, 519 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քատարի Պետության կառավարության միջև Քատարի Պետության տարածքում աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի հունիսի 5-10-ը Դոհա (Քատարի Պետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Դոհա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դոհա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հավելված