6 Հունիսի 2011, 518 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` 2011 թվականի մայիսի 27-31-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Հ. Բեգլարյանինը, Ա. Սիմոնյանինը, Ա. Բախշյանինը, Ա. Անդրեասյանինը, Ա. Հակոբյանինը, Ա. Պետրոսյանինը, Վ. Դեմիրճյանինը, Գ. Քոչարյանինը, Ա. Պետրոսյանինը, Ա. Սարգսյանինը, Ա. Վանյանինը, Հ. Խաչատրյանինը և Ա. Սարուխանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը, Կ. Միրզոյանինը, Վ. Աֆյանինը և Ա. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մելիքսեթյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: