Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2011, 515 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Ա. Գևորգյանին 2011 թվականի հունիսի 6-8-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Ատոմէքսպո-2011» 3-րդ միջազգային ֆորումին մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: