Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2011, 513 - Ա

Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2011 թվականի հունիսի 16-18-ը գործուղել Պրահա (Չեխիայի Հանրապետություն)` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի մրցունակություն» նախաձեռնության նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Պրահա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Պրահա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։