Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2011, 512 - Ա

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ԱՍՏՐԱԽԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին 2011 թվականի հունիսի 7-10-ը գործուղել Աստրախան (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ա. Սարգսյանի, Հ. Հունանյանի և Ա. Օսիկյանի՝ Աստրախան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստրախան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: