6 Հունիսի 2011, 511 - Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Արևելյան գործընկերություն. նոր ռազմավարություն, նոր մասնակիցներ» խորագիրը կրող ծրագրի Կիևյան նախաձեռնությանն անդամակցող պետությունների մշակույթի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ 2011 թվականի մայիսի 25-27-ը Յալթա (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի՝ Յալթա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։