Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2011, 494 - Ա

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի ՆՀ-541 հրամանագրի 1-ին ու 2-րդ կետերի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվելիք տարածքային զարգացման պիլոտային ծրագրերի ազգային համակարգող:
2. Հաշվի առնել այն հանգամանքը, որ Եվրոպական միության հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ և Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող բանակցային բոլոր փուլերում հայկական կողմից բանակցությունները վարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:



 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր