Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2011, 483 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այլընտրանքային էներգակիրների (բիովառելիքի) առկա պաշարների օգտագործման կիրառվող մեթոդները, արդյունավետությունը և Հայաստանի Հանրապետությունում դրա կիրառելիության հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Աշխատանքային խմբին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային էներգակիրների (բիովառելիքի) առկա պաշարների օգտագործման ժամանակակից հնարավորությունների զարգացման վերաբերյալ հայեցակարգ:
3. Սույն որոշման հավելվածում նշված մարմիների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ներկայացնել աշխատանքային խմբի անդամներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղելու վերաբերյալ առաջարկություններ:

Հավելված
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր