Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2011, 501 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 447-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 23-ի N 447-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) վերնագիրը և 2-րդ կետը «Վ. Գաբրիելյանին» բառերից հետո լրացնել «և
Ա. Ազիզյանին» բառերով.
2) 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ազիզյանին» բառերով: