Վարչապետի որոշումներ

2 Հունիսի 2011, 500 - Ա

Կ. ԿՐԻՏՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Կ. Կրիտյանին 2011 թվականի հուլիսի 6-9-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման հարցերով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փորձագետների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Կ. Կրիտյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Կրիտյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: