2 Հունիսի 2011, 496 - Ա
Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մարմինների ֆինանսավորման կարգը կանոնակարգող ԱՊՀ նորմատիվ-իրավական առանձին ակտերում առաջարկված փոփոխությունների, ինչպես նաև ԱՊՀ մարմինների 2012 թվականի միասնական բյուջեի նախագծի քննարկման նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչների փորձագիտական խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դ. Համբարձումյանի՝ 2011 թվականի հունիսի 1-4-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել եռօրյա ժամկետում Դ. Համբարձումյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: