Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2011, 486 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանին 2011 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Յալթա (Ուկրաինա)՝ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 18-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի և Ա. Ալավերդյանի՝ Յալթա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Յալթա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։