29 Նոյեմբերի 2005, 937 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Ա. Ալբերտյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ Ռ. Քարամյանին:
Այդ կապակցությամբ «Ա. Ալբերտյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության արդյունաբերության, տրանսպորտի և կապի ծրագրերի բաժնի պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ռ. Քարամյան ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ» բառերով: