30 Մայիսի 2011, 480 - Ա
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Կ. Մինասյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Ռ. Սարուխանյանին
2011 թվականի հունիսի 14-18-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող ներդրումային քաղաքականության 1-ին համաշխարհային աշխատանքային ժողովին մասնակցելու համար:
2. Կ. Մինասյանի և Ռ. Սարուխանյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության
2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի և Ռ. Սարուխանյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային ֆինանսական կորպորացիայի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Կ. Մինասյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։