30 Մայիսի 2011, 479 - Ա
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ՝ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՆԱՏՕ/ԵԱԳԽ Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի «ԿՈԴՐԻ 2011» վարժանքի վերջնական պլանավորման համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանի՝
2011 թվականի մայիսի 23-27-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Երիցյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել Վ. Գաբրիելյանի՝ Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։