25 Նոյեմբերի 2005, 936 - Ա
«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱUԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԾԱԳԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում` օրենքի հիման վրա լիազոր մարմինների կողմից օրինականացված անշարժ գույքի սեփականատերերին ու օգտագործողներին աջակցելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով իրականացնել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում օրինականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետն ավարտվում է 2006 թվականի մարտի 1-ին: