Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2011, 472 - Ա

Վ. ԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ Ա. ԱԶԻԶՅԱՆԻ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Ազիզյանի՝ 2011 թվականի մայիսի 18-22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։