Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2011, 467 - Ա

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼԱՅՊՑԻԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2011 թվականի մայիսի 24-27-ը գործուղել (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ Միջազգային տրանսպորտային ֆորումի (նախկին Տրանսպորտի նախարարների եվրոպական համաժողովի) տարեկան նախարարական նիստին մասնակցելու համար:
2. Մ. Վարդանյանի և Գ. Գրիգորյանի՝ Լայպցիգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լայպցիգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: