25 Մայիսի 2011, 466 - Ա
Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԴԱՏՈՒՆ ԵՎ ՊԵԿԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2011 թվականի մայիսի 23-27-ը գործուղել Դատուն և Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)՝ «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հերթական նիստին մասնակցելու, ինչպես նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում չինական որոշ ընկերությունների հետ բանակցություններ վարելու համար:
2. Ի. Իսայանի` Պեկին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի` Դատուն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ի. Իսայանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: