25 Մայիսի 2011, 465 - Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2011 թվականի հունիսի 22-24-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական համաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի անդամ երկրների 5-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական համաժողովի քարտուղարության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հարությունյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա.Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: