Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2011, 453 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Քուվեյթի Հայկական ազգային վարժարանի 50-ամյակի հոբելյանական հանդիսություններին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2011 թվականի մայիսի 17-20-ը Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում նախարարների աշխատակազմերի մասով» ծրագրի շրջանակներում «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի» հոդվածով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քուվեյթի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: