23 Մայիսի 2011, 445 - Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ԿԱՐԼՍՐՈՒԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտներին նվիրված հայ-գերմանական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյանի՝ 2011 թվականի մայիսի 17-20-ը Կարլսրուե (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Կարլսրուե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։