Վարչապետի որոշումներ

26 Մայիսի 2011, 477 - Ա

Բ. ՓԱՓԱԶՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ (ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ) ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշման 15-րդ կետը, ինչպես նաև Ազգային մրցունակության խորհրդի առաջարկությունը՝
Բեկոր Փափազյանին 2011 թվականի հունիսի 15-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Ազգային մրցունակության խորհրդի ծրագրի կառավարչի (հիմնադրամի տնօրենի) պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։