17 Մայիսի 2011, 424 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 395-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 6-ի «Հ. Հակոբյանին և Ա. Սողոմոնյանին Ստամբուլ գործուղելու մասին» N 395-Ա որոշման 2-րդ կետը «Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը» բառերից հետո լրացնել «(գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի)» բառերով։