Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2011, 438 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1258-Ն որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման հետ կապված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ։

Հավելված