Վարչապետի որոշումներ

17 Մայիսի 2011, 428 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմում Գ. Մալխասյանի և Տ. Պետրոսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանին:
Այդ կապակցությամբ «Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Մուրադյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» և «Տ. Պետրոuյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը` «Ռ. Մակարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը լրացնել «Ա. Վարդանյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն» բառերով: