Վարչապետի որոշումներ

11 Մայիսի 2011, 410 - Ա

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԹՈՒՐԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին 2011 թվականի մայիսի 9-11-ը գործուղել Թուրին (Իտալիայի Հանրապետություն)` «Թուրինյան գործընթաց՝ ուսուցում փաստերի հիման վրա» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի՝ Թուրին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի՝ Թուրին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։