Վարչապետի որոշումներ

11 Մայիսի 2011, 409 - Ա

Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին 2011 թվականի մայիսի 9-12-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Աղետների ռիսկերի նվազեցման համաշխարհային պլատֆորմի 3-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Մկրտչյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Մկրտչյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։